Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Չաշխատող մայրերի աչքը լույս

Չաշխատող մայրերի  աչքը լույս
09.10.2015 | 00:40

Կառավարությունը վերջապես հիշեց չաշխատող մայրերին։ Ճիշտ է, այս հարցին կառավարությունը մի քանի ամիս առաջ անդրադարձել էր և որոշում էր ընդունել, սակայն տպավորությունն այնպիսին էր, թե խոսքը մեկանգամյա ուշադրության մասին էր։ Բայց՝ ոչ։ Գործադիրի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարությունից 4 մլն դրամ խնդրեց չաշխատող մայրերի համար։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ